Ադրբեջանում կրկին ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացիների, որոնք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:

«Ներքին գործերի նախարարությունը Բաքվում օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել է կազմակերպված հանցավոր խմբավորման երկու անդամի, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցիկ տեղափոխման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Report-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են։

Ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել էր ռուսական «Սպուտնիկ» գործակալության Ադրբեջանի գրասենյակի երկու աշխատակցի, որոնք հետագայում կալանավորվել էին։ Բաքվում «Սպուտնիկ» Ադրբեջանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քրեական հետապնդում է իրականացվում գործակալության ևս 5 աշխատակցի նկատմամբ։

 

Related posts

Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա

Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»