Ադրբեջանում թմրամոլ ծնողները խոշտանգել են փոքրահասակ որդուն

Բաքվում թմրամոլ ծնողները խոշտանգել են փոքրահասակ որդուն։ Այս մասին News.am-ի փոխանցմամբ տեղեկացրել է haqqin.az-ը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ գործին միջամտել է ոստիկանությունը, երեխան վերցվել է ծնողներից եւ ժամանակավորապես տեղավորվել մանկան տանը։ Երկու տարեկան երեխայի ձեռքերին այրվածքների հետքեր են։

«Երեխային երկար ժամանակ չեն խնամել։ Նրա ծնողները թմրամոլ են, իսկ տատիկը հարբեցող է։ Թմրանյութի ազդեցության տակ ծնողներն ագրեսիվ են եղել երեխայի հանդեպ։ Ենթադրվում է, որ նա օրեր շարունակ քաղցած է մնացել»,- ասել է մանկան տան ներկայացուցիչը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ