Ադրբեջանում ընթանում է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված  Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։

Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել իրեն։

Այնուհետև խոսել է հենց ինքը՝ Վագիֆ Խաչատրյանը՝  ասելով, որ ինքը և իր պաշտպանը վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման՝ Խաչատրյանը նշել է․

«Ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։ Խնդրում եմ ազատել ինձ»։

Պետական մեղադրող Տարանա Մամեդովան խնդրել է  չբավարարել բողոքը։

Դատավարությունը կտևի մինչեւ հունվարի 15-ը։

Հիշեցնենք, որ 2023թ․-ի նոյեմբերի 7-ին Վագիֆ Խաչատրյանը Բաքվում շինծու գործով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման «ցեղասպանություն իրականացնելու համար» (չակերտները՝ Iravaban.net-ի)։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։

Related posts

«Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

Իրանում նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար