Ադրբեջանի տարածած լուրը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական հերքումն է տարածել Ադրբեջանի տարածած հաղորդագրության վերաբերյալ։

ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ