Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող արդարացվել. արդարադատության հարցերով եվրահանձնակատար

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը արդարադատության և իրավունքի գերակայության եվրոպական հանձնակատար Դիդյե Ռեյնդերսին հարց է ուղղել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:

«Այս կիսագնդում անցած շաբաթ ԵՄ խորհրդարանը բանաձև ընդունեց՝ դատապարտելով լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը և ԵՄ անդամ երկրներին կոչ անելով ընդունել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: ԵՄ խորհրդարանը կոչ արեց նաև Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համապարփակ վերանայման: Ադրբեջանի նման երկրի հետ գործակցությունը անհամատեղելի է ԵՄ արժեքների և նպատակների հետ, այդ թվում՝ արդարության և իրավունքի գերակայության ոլորտում: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի նավթն ու գազը բավարա՞ր են՝ աչք փակելու համար միջազգային իրավունքի և իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա»,- նշել է Վարդանյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն, իհարկե, դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը երբեք չի կարող արդարացվել:

«Այժմ առաջին անհանգստությունն իրական երկխոսություն վարելն է, եթե դա հնարավոր է: Դուք գիտեք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումներ կազմակերպելու եվրոպական նախաձեռնությունների մասին: Պետք է նաև վստահ լինենք, որ բոլոր տեղահանված մարդկանց համար պաշտպանություն կապահովվի: Ես տեղյակ եմ, որ մարդու իրավունքների հանձնակտարը նախատեսում է տարածաշրջան այցելել: Կարևոր է գնահատել իրավիճակը տարածաշրջանում և վստահ լինել, որ Ղարաբաղի հայերի կարիքները, որոնք մնացել են Ադրբեջանի տարածքում, պաշտպանվեն, և նրանք ստանան մարդասիրական աջակցություն և անվտանգություն»,- նշել է հանձնակատարը:

Նա հավելել է, որ հանձնաժողովի նիստի ընթացքում պայմանավորվել են հումանիտար օգնություն մոբիլիզացնել:

Related posts

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին