Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:

Related posts

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման