Ադրբեջանը Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

YSU scientific council hosts the RA Minister of Defence Seyran Ohanyan

Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

«Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (ցեղասպանություն): Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում գործը վերանայվել և հաստատվել է դատավոր Էլբայ Ալլահվերդիևի կողմից», – Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դատարանի որոշմամբ՝ Օհանյանի նկատմամբ հեռակա կարգով կիրառվել է ձերբակալություն, և նա հայտնվել է միջազգային հետախուզման մեջ:

Related posts

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց