Ադրբեջանը շարունակում է մարդկության դեմ իր ոճիրը և ցանկանում է արտաքսել արցախցիներին. Բեգլարյան

Արդեն հինգերորդ օրն է՝ Արցախի շուրջ 100000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազիֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, այդ թվում՝ ջեռուցումից և տաք ջրից: Այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից Արցախ գնացող միակ խողովակաշարին և վերանորոգել այն։ Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Դրան զուգահեռ խոշոր և փոքր տրամաչափի զենքերից շարունակվում են կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները»,- գրել է պաշտոնյան։

Բեգլարյանի խոսքով՝ միակ եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը շարունակում է մարդկության դեմ իր ոճիրը և ցանկանում է հայաթափել Արցախը:

«Մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,- հավելել է պետնախարարը:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ