Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ամեն օր Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ:

Խաչատրյանի գտնվելու վայրի մասին տեղյակ չեն ո՛չ նրա հարազատները, ո՛չ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ ռուս խաղաղապահները։ Այս գրառումը գրելու պահին նրա ճակատագիրն անհայտ է»,- նշել է Մարուքյանը։

Related posts

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները