«Ադրբեջանը հաղթեց Ղարաբաղում՝ դառնալով թուրքական նահանգ». Միլոնով

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը «կասկածելի» է անվանել, քանի որ Թուրքիայի հետ կապի մեջ մտնելով՝ Բաքուն «իր ագրեսիվ հարևանից ուժգին կախվածության մեջ է ընկել»,- ինչպես հայտնում է  Tert.am-ը, այս մասին գրում է eadaily.com կայքը:

«Եթե ադրբեջանական բանակն ինքնուրույն պատերազմեր, հարյուր մետրից առաջ չէր գնա: Թուրքական բանակն ու միջազգային վարձկաններն են գրավել տարածքի մի մասը: Սակայն այն ինչ գրավել են, Ադրբեջանին չի պատկանում»,- հայտարարել է Միլոնովը «Պատրիոտ» մեդիակենտրոնի եթերում:

Ռուս խորհրդարանականի խոսքով՝ Ադրբեջանը գուցեև տարածաշրջանի մի մաս գրավել է, սակայն այժմ դարձել է ոչ ինքնիշխան հանրապետություն, Թուրքիայի մի նահանգ:

Քաղաքական գործչի խոսքով՝ կարևորն այս պահին այն է, որ այունահեղությունը դադարեցվել է:

«Ադրբեջանը շատ անգամներ է հրադադարի պայմանավորվածությունները խախտել, այդ պատճառով այժմ որոշել են որքան հնարավոր է շուտ կանգնեցնել հոսող արյունը, իրավիճակը ֆիքսել այնպես, ինչպես կա, քանի որ հակառակ դեպքում պատերազմը հավերժ կշարունակվեր, և նրանք կշարունակեին կյանքեր խորտակել»,- նշել է խորհրդարանականը:

Միլոնովը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեն այնտեղ ռուս խաղաղապահների մուտքից հետո:

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան