Գագիկ Ծառուկյանը բերման է ենթարկվել.նա գտնվում է ԱԱԾ-ում. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել, նա այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մենք նման տեղեկություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ»,- ասաց Իվետա Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս իր ֆեյսբուքի էջում գրել է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ն ձերբակալում են»:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ