ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՎՏՄ-ից հայտնում են, որ կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։