Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Մարտի 19-ին ժամը 14:15-ին Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Տուժածներ չկան։
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Related posts

Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը

ԱԻ արձագանքման նոր հնարավորությունները՝ ՓԾ ուշադրության կենտրոնում