Աբխազիան ցանկանում է մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացմանը

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումա՝ պատրաստակամություն հայտնելով հավասարազոր պայմաններով մասնակցել Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այս մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան:

«Նախաձեռնության հեղինակը մեր հանձնաժողովն է: Մենք հետևում էինք տարածաշրջանի զարգացումներին և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ: Ողջունում ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման փաստը»,- ասել է նա Sputnik Абхазия-ին:

Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան մշտապես պատրաստակամություն է հայտնել հավասարազոր պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին: Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա։ Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որտեղ քննարկել են այս հարցում հնարավոր տարբերակները:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան