ԱԱՏՄ-ն հորդորում է ծխախոտային արտադրանքի գովազդ նկատելու դեպքում դիմել տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում է ՀՀ քաղաքացիներին:

«Հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ըստ որոնց՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը, ծխախոտային արտադրանքի գովազդ նկատելու դեպքում դիմեք տեսչական մարմին:

Թեժ գիծ՝ 81-07: Էլ․ փոստ՝ info@hlib.am»,- նշված է ԱԱՏՄ-ի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ՝ վաճառասրահներում) դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ տուփերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

Related posts

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Լեռնային շրջաններում՝ տեղումներ թաց ձյան և ձյան տեսքով, մայրաքաղաքում՝ երեկոյան ժամերին անձրև

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է