ԱԱԾ-ն Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 28-ին բերման էր ենթարկել Բադասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում Վահան Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե

Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, նշել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝

զենքի միջոցով»:

Related posts

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների