Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի նախագիծ

Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- նշել է Արցախի արտաքին գործերի նախարարը:

Related posts

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով