Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցման հնարավորությունը. Հաավիստո

Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցման հնարավորությունը՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն իսպանական El Mundo թերթի հետ հարցազրույցում։

«Այժմ սահմանին շատ հանգիստ է, ռազմական սպառնալիքներ չկան, քանի որ Ռուսաստանը իր զորքերի մեծ մասը կենտրոնացնում է Ուկրաինայում: Բայց կան նաև այլ սպառնալիքներ, օրինակ՝ այն, ինչ արեց Բելառուսը Լեհաստանի հետ։ Այս պարագայում, կարծես թե, սահմանային ցանկապատի կառուցումն օգնել է պաշտպանել տարածքը»,- նշել է ԱԳ նախարարը, հավելել՝ այդ հարցը քննարկվում է Ֆինլանդիայում սահմանային իշխանությունների հետ:

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ