Օդի ջերմաստիճանը կհասնի + 38 աստիճանի. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ին և 23-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ