Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ

Զապորոժիե քաղաքին և Զապորոժիե շրջանին ռուսական բանակի հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել: Այս մասին հուլիսի 26-ի առավոտյան Telegram ալիքում հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա տվյալներով՝ մեկ օրում ՌԴ ԶՈՒ-ն 1029 հարված է հասցրել Զապորոժիեի մարզի 50 բնակավայրի ուղղությամբ։ Արդյունքում վնասվել են 80 ենթակառուցվածքների օբյեկտ, բնակարաններ, ավտոմեքենաներ, տնտեսական շինություններ։

Խերսոնի շրջանի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հուլիսի 26-ի առավոտյան Telegram-ում գրել է, որ տարածաշրջանի վրա ռուսական հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 24-ը՝ վիրավորվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ հուլիսի 26-ի առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ Սև ծովի օդային տարածքից արձակված Kh-59/69 կառավարվող «օդ-օդ» դասի հրթիռով, յոթ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռով, ինչպես նաև 136 գրոհային անօդաչու թռչող սարքով և անօդաչու թռչող սարքերի սիմուլյատորներով, որոնք արձակվել են Ռուսաստանի Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Միլլերովոյի և Պրիմորսկո-Ախտարսկի ուղղություններից։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել