Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, երեխաներ են մոլորվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մեծ Պարնիի կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր:
Ժամը 18։15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները և կամավորները հայտնաբերել են երեխաներին։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող և 4 կամավոր։

Related posts

Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք