Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-8-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Ապրիլի  5-ին, 6-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-8-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում ապրիլի 5-ին, 6-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է անձրև։ Ապրիլի 5-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր