Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։

Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։

Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու համագործակցությունը։

Քրեական ոստիկանները ներկայացրել են ծառայության տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։ Ցուցադրվել են ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ օգտագործվող տեխնիկական սարքավորումները։

Ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքերի հնարավորություններն ու կիրառման ձևերը։ Ընդգծվել է դրանց կարևոր դերը՝ օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման ու բարդ իրավիճակներում միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործընթացում։

Ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրել է ԱՄՆ Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակաահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա Լազար Սիրոյանին։

Related posts

Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի համար. Հռոմի պապ

Արա Աղանյանը ծանրամարտի ԵԱ-ում 4-րդն է, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը