ՔՊ-ն ողջունում է 14 կուսակցությունների՝ ազգային միասնությանն ուղղված հայտարարությունը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ողջունում է Հայաստանում գործող կուսակցությունների՝ ազգային միասնությանն ուղղված հայտարարությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Այս կարևոր պահին ներքաղաքական լիակատար միասնությունը թշնամու հարձակումները դիմագրավելու հարցում կարևոր է, քան երբևէ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ:

Նրանք նշել են, որ ողջ ներուժով սատարում են Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին։

Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները․

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան կուսակցություն»

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»

«Հայրենիք» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Մեկ Հայաստան» կուսակցություն»

Related posts

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Երևանում աղբահանության վճարների համար արտոնություններ կտրամադրվեն. ովքեր են շահառուները