Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է տեղեկություններ, թե հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՀՀ որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ըստ այդմ, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։

Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Հրազդան քաղաքում՝ հունիսի 29-ին և հուլիսի 1-ին,

Արարատ քաղաքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 4-ին,

Գյումրի քաղաքում՝ հուլիսի 4-ին:

Related posts

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ

ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան . ՈՒՂԻՂ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ