Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է ներկայացել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիշա Չ․-ն և ներկայացրել սև գույնի պայուսակ, որը ըստ նրա ուղևորությունից հետո թողել են որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում երկու ուղևոր։

Ինչպես հայտնել է սկզբնաղբյուրը, ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ինժիներական ջոկատի սակրավորների միջամտությամբ հուլիսի 2-ին վերը նշված պայուսակում հայտնաբերվել է 1 հատ «РГН-Д» տիպի ձեռքի մարտական նռնակ՝ իր «ДВМ» գրառմամբ պայթուցիչով, Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Օ․-ի ՀՀ անձնագիր, «Այդի» բանկի և սոցիալական քարտ, 1 տուփ ծխախոտ, 1 հատ լիցքավորիչի լար և բանալիներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ