Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով. Ռ.Քոչարյան

Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով: Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հաղորդագրության մեջ:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջաղջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»։

Related posts

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին