Քնեսեթի պատգամավորը Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարել աջակցել բռնապետական Ադրբեջանին

Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը ցանկանում է դա, այլև արտահանում է միջոցներ՝ էթնիկ զտումներ և շրջափակումներ իրականացնելու համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Օֆիր Կասիֆը։

«Իսրայելի ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայերի մահաբեր պաշարում են իրականացնում՝ շրջափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, սովից և հիվանդություններից մահվան վտանգի առաջ են: Դադարե՛ք աջակցել բռնապետություններին»,- գրել է պատգամավորը։

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի