Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անկախ նրանից, թե դուք պարզապես օգնում եք բարձրացնել իրազեկվածությունը եւ հրապարակել սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները կամ նվիրաբերել 1 դոլար, յուրաքանչյուրդ մի փոքր օգնում է: Եկեք դա անենք պատմության մեջ մեր ամենահաջող դրամահավաքով: Շնորհակալություն»,- գրել է Քարդաշյանը:

 

 

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ