«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում կլինեն նաև նոր անուններ. Մակունց

Members of 'My Step' faction Lilit Makunts, Andranik Kocharyan and Artak Manukyan hold parliamentary briefings at the RA NA

Ինձ համար ակնհայտ է, թե ով է լինելու նախընտրական ցուցակի առաջին համարը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, իսկ ցուցակի մյուս համարներին մենք չենք անդրադառնալու մայիսից շուտ: Կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը, և կներկայացնենք հանրությանը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չբացառելով, որ ցուցակում կլինեն նաև նոր անուններ:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հրապարակվող սոցհարցումներին՝ Մակունցն ասաց, որ իրենք հետևում են բոլոր հարցումներին, իսկ թե ով է առաջատարը, ցույց կտան ընտրությունները:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանությունն այսօր էլ բարձր վարկանիշ ունի:

Մակունցը նաև նշեց, որ վարչապետի հրաժարականի օրը դեռ որոշված չէ, բայց դա տեղի է ունենալու ապրիլի վերջին:

Related posts

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ