Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։

Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է.

✔ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով,
✔ պահպանել երթևեկության կանոնները
✔ լինել առավել զգոն և ուշադիր։

Related posts

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը. հանդիպում Ալեն Բերսեի հետ

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը կդառնան պարտադիր. ՊԵԿ

Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ ունենք. Հակոբ Սիմիդյան