Փրկարարները տարհանում են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով