Փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի դին

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի՝ 2 տարեկան Տիգրանի դին։
«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել էին որոնողական աշխատանքները:

Related posts

Գիտեմ այն օրը, երբ վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի. դա 2022-ի հոկտեմբերի 6-ն է. Նիկոլ Փաշինյան

Փող էիք տվել, օբյեկտ էիք սարքել էս պետությունը. վիճաբանություն Արթուր Հովհաննիսյանի և Գեղամ Մանուկյանի միջև

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր