Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Խաչատրյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է կոտրել այն և դեպքի վայրից հեռացել։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Related posts

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը