Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի

Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված է նաև, որ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության