ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներով

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներով:

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», – ասել են Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի գծով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը:

«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացրել է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները։

«Ուստի Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։ Միայն դիվանագիտական միջոցները կարող են հանգեցնել տևական ու արդար կարգավորման, որն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,- եզրափակել են նրանք։

Related posts

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին