Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։

«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 5 մարդ է զոհվել, 205 մարդ` վիրավորվել։ Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։

Related posts

Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ

ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում. Խաչատուրյանը՝ Փաշինյանին