Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք խափանման միջոցով հաշվառված անձանց թիվը կազմել է 922 անձ, որոնցից, սակայն, միայն 869-ն են ունեցել ընտրելու իրավունք։ Այս մասին հայտնում են ծառայությունից։
«Վերջիններիս ընտրական իրավունքի անարգել իրականացումն ապահովելու և աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով ծանուցվել է վերոնշյալ բոլոր անձանց՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցողների քանակը պարզելու համար, որոնցից, ըստ նախնական հարցումների, 319-ը հրաժարվել են ընտրությանը մասնակցելուց:
ՆԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել և իրականացվել է թվով 47 անձանց ընտրատեղամասերի փոփոխություն, ապահովվել է թվով 43 անձանց հաշվառում և ընտրողների ռեգիստրում ներառում, թվով 9 անձանց անձնագրին փոխարինող Ձև 9 տեղեկանքի ստացում՝ անձնագիր չունենալու հանգամանքով պայմանավորված, բացի այդ թվով 89 անձանց անձը հաստատող փաստաթղթեր ստացվել են վարույթ իրականացնող և պետական այլ մարմիններից։
2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ փաստացի ցանկություն են հայտնել և ընտրությանը մասնակցել են տնային կալանքի տակ գտնվող թվով 398 քաղաքացիներ՝ ՀՀ ամբողջ տարածքում:
Այսպիսով, Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կատարած աշխատանքի արդյունքում տնային կալանքի տակ գտնվող, ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիները ևս իրացրել են իրենց ընտրելու իրավունքը»,-նշվում է հայտարարության մեջ:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը