Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան

Լոլիկ արտահանվում է Հայաստանից և մեծ քանակով նաև Հայաստանում է վաճառվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այո՛, կան որոշակի փոփոխություններ շուկայում. դիցուկ, հիմա լոլիկի գները շուկայում երկու անգամ ավելի էժան են, քան անցած տարի։ Դա արտադրողների համար խնդիրներ առաջացնող է, բայց սպառողների համար՝ ուրախալի։ Մենք օգնում ենք մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս քիչ վնասներով վաճառել։ Վարկային ռեսուրսների գծով աջակցություն ենք տալիս, որպեսզի նրանք հիմա վարկի տոկոս կամ մայր գումար չվճարեն։ Այս հինգշաբթի կառավարությունը աջակցության նոր ծրագիր կընդունի արտադրողների ավելի լայն շրջանակի համար»,-ասաց Պապոյանը։
Հարցին՝ Ռուսաստանում դիզվառելիքի սղությունը որևէ կերպ անդրադառնալո՞ւ է Հայաստանի վրա, Պապոյանը պատասխանեց․ «Լավ լուրն այն է, որ մենք արդեն իսկ դիվերսիֆիկացրել ենք մեր ներմուծման շղթան։ Երբ իրանական ճգնաժամը առաջացավ և աշխարհում բենզինի գները կրկնապատկվեցին, Հայաստանում աճը ընդամենը 5-10% էր, որովհետև սկսել էինք ներմուծել մի երկրից, որից մինչ այդ չէինք ներմուծում։ Մեր գործողությունների հետևանքով քաղաքացիները ամիսներ շարունակ օգտվում են շատ ավելի մատչելի բենզինից։
Այս պահին դեֆիցիտի խնդիր չունենք։ Էժան բենզին աշխարհում չկա, որովհետև գները բարձրացել են 2-2,5 անգամ, իսկ Հայաստանում ընդամենը 10-20% ավելացում կա»,-նշեց նա։

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը