Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Հունիսի 30-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մոսկվայի մարզը։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր տելեգրամ ալիքում հրապարակումներով, գրում է Meduza-ն։ Նա անօդաչուների խոցման մասին սկսել է հաղորդել տեղական ժամանակով 4:00-ից։ Լրատվամիջոցը նշում է, որ լուրի հրապարակման պահին Սոբյանինը հաղորդել էր 56 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հարձակումների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով փակվել են Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով մասնավոր տանը հրդեհ է բռնկվել։ Վեց ամսական երեխա է զոհվել, մեկ այլ երեխա և երկու մեծահասակ հոսպիտալացվել են։ Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը Դոմոդեդովոյում, Չեխովում, Դուբնայում, Կաշիրայում, Վոսկրեսենսկում, Պավլովսկի Պոսադում, Օդինցովոյում, Բրոնիցիում, Ռամենսկոյեում, Ստուպինոյում, Կոլոմնայում և Եգորևսկում խոցել են 60 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը երկրի 18 շրջաններում ու բռնակցված Ղրիմում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ Տուլայի, Նովոռոսիյսկի և Ռյազանի բնակիչները հայտնել են պայթյունների մասին։ Հիշեցնենք, որ Մոսկվայի վրա ամենամեծ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Շուրջ 200 ուկրաինական ԱԹՍ-ներ էին  հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Կապոտնյայում հրդեհ էր բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներում գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով վիրավորվել էր տասնյոթ մարդ, ութամյա աղջիկ էր մահացել։

Related posts

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ

Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից