Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու մեր երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, և երրորդը՝ այս հրաշալի առիթը՝ վերջապես միասին մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության ռեզիդենտ դեսպանության բացմանը:
Ես ուզում եմ արձանագրենք և գիտակցենք, որ դեսպանությունն, ինչպես և օրինակ, ռազմավարական փաստաթղթի ստորագրումն իրականում շատ մեծ նշան և վկայություն է այն ընկերության, բարեկամության և գործընկերության, որը մենք արդեն ունենք երկու երկրների միջև, և որոնք պատրաստվում ենք խորացնել»։

Related posts

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18,191 երկրաշարժ է գրանցվել

Շուտով կավարտվեն սիմուլյացիոն կենտրոնի հագեցման աշխատանքները. Ավանեսյանը հետևել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ընթացող շինաշխատանքներին

1-ին կիսամյակի ընթացքում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. ՔԿ նախագահը՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում