Թուրքիայի նախագահի ընտրությունը կանցկացվի 2028 թվականին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարության օրակարգում չկա նախագահի և խորհրդարանի արտահերթ  ընտրություններ անցկացնելու հարց։ Քվեարկությունը տեղի կունենա սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին։ Այս կերպ նա արձագանքել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելի կոչերին՝ վաղաժամկետ քվեարկություն անցկացնելու վերաբերյալ։

«Ես Օզելին կրկին հիշեցնում եմ։ Քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահի և խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ մունիցիպալ ընտրությունները՝ 2029-ին։ Պարո՛ն Օզել, դուք կարող եք ունենալ ձեր սեփական տեսլականը և մատը դնել օրացույցի ցանկացած կիրակիի վրա ու ասել, որ հենց այդ ժամանակ պետք է տեղի ունենան ընտրությունները, բայց իշխանություններն ու ժողովուրդը նման օրակարգ չունեն»,- հայտարարել Է Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները