Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18,191 երկրաշարժ է գրանցվել

2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գրանցվել է 18.191 երկրաշարժ։ Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի աղետների կառավարման փորձագետ, Գազի համալսարանի դասախոս Բյուլենթ Օզմենի խոսքով՝ երկրում մոտ 1000 ակտիվ երկրաշարժային ճեղք գոյություն ունի, որոնք ունեն սեյսմիկ ակտիվություն։

Օզմենը նշել է, որ երկրաշարժերի թվի աճը պայմանավորված է մասնավորապես հունվար-փետրվար ամիսներին Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջակայքում գրանցված «երկրաշարժային փոթորիկներով», ինչպես նաև ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով։

Ամենաշատ երկրաշարժները գրանցվել են Մուղլայում, որին հաջորդում է Մալաթիան, Քյութահյան, Քահրամանմարաշը և Ստամբուլը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել