«Տելեգրամ» հավելվածում Նիկոլ Փաշինյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է եւ վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,-նշել է նա:

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է