Վրաստանում զինված անձը պատանդ է վերցրել 19 մարդու

 

Վրաստանի Զուգդիդի քաղաքում զինված անձը հարձակվել է բանկի մասնաճյուղի վրա և պատանդ է վերցրել բանկի հաճախորդներին։ Վրացական լրատվամիջոցը կադրեր է հրապարակել` պանտանդառության վայրից:

 

Մասնավորապես երեւում է, որ պատանդները 19 հոգի են: Նրանց պատանդ վերցրած անձը մինչեւ ատամները զինված է, ձեռքում նռնակ, որը բաց թողնելու դեպքում կպայթի: Պատանդառուն պահանջում է 500 հազար դոլար գումար եւ անձի անվտանգություն: Ավելի վաղ Վրաստանի հեռուստատեսությունը հարապարակել էր կադրեր, որտեղ երեւում են, թե մարդիկ ինչպես բանկի տանիքով փախուստի դիմում: Ըստ չճշտված տվյալների, բանկում պատանդների թիվը մինչեւ 30 է:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները