Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Երևան: Զվարթնոց օդանավակայանից Վրաստանի վարչապետը այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ընդունել է Իրակլի Կոբախիձեին, առանձնազրույցիցի հետո երկու երկրի վարչապետները հանդես կգան հայտարարություններով, որին ուղիղ միացմամբ կարող եք հետևել Առաջին ալիքի, Առաջինի լրատվական ալիքի եթերում, նաև՝ «Լուրերի» սոցիալական հարթակներում:

Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։ Իրակլի Կոբախիձեն կհանդիպի նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Related posts

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել

Գյումրու Բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է