Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել ամրապնդել ՀՀ-ի և Լիտվայի միջև հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին ազգային տոնի՝ Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Պետության վերականգնման օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Հատկանշական է, որ Լիտվան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, և այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Լիտվային Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից