Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Փետրվարի 11-ի դրությամբ, հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ մարզերի և Երևանի վարչական շրջանների, կարող եք տեսնել այստեղ։
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրողների ռեգիստրը վարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, և ընտրողների ցուցակին վերաբերելի խնդիրներով քաղաքացիները պետք է դիմեն լիազոր մարմնին։

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները