Վլադիմիր Պուտինն ԱԽ մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է РИА Новости-ն:

«Խոսելու բան կա։ Գիտեք, բոլորովին վերջերս ես եղել եմ Հայաստանում, որտեղ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ եղել են մի շարք հարցեր, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, կխոսենք նաև այդ մասին»,- ասել Է Պուտինը։

Related posts

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա