Ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանած բեռնատարի կցորդիչին․ վարորոդը տեղում մահացել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհին կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ Հ.Կ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Երկրաշարժ Մարտունիից 6 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը